211652_close_icon
views-count1321 դիտում article-date 14:36 23-04-2019

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային: Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի, վիրավորների եւ մեծ կորուստների պատճառ են դարձել: Մենք դատապարտում ենք ահաբեկչության եւ բռնության բոլոր դրսեւորումները եւ հանձնառու ենք հետեւողականորեն շարունակել պայքարն ընդդեմ անմարդկային գործողությունների: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր