211652_close_icon
views-count1436 դիտում article-date 16:31 23-04-2019

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Հայաստանում Չեխիայի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը: «Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,- գրված է ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան էջում: Չեխիայի խորհրդարանը երկպալատանի է: Համաձայնագիրը պետք է վավերացվի նաև Չեխիայի Սենատի կողմից: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 11 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա: Տեղեկություններ կան Հունգարիայի կողմից վավերացման գործընթացի ամբողջացման մասին, սակայն այդ երկիրը Եվրամիության խորհրդին դեռևս չի տեղեկացրել վավերացման մասին:

Նմանատիպ նյութեր