211652_close_icon
views-count816 դիտում article-date 16:50 23-04-2019

Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի 24-ժամյա ռեժիմով

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածելով, որում ասվում է, որ ընկերությունը ապրիլի 24-ին ընկերությունն կաշխատելու է 24-ժամյա գրաֆիկով։ «Հարգելի՛ համաքաղաքացիներ, քաղաքի հյուրեր, Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում: Հարգանքով՝ «Սանիթեք» ընկերության տնօրինություն»,-նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր