211652_close_icon

Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2422 դիտում article-date 15:16 24-04-2019
Այսօր Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, երթով շարժվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հարկադիր կատարողները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել սրբադասված նահատակների հիշատակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր