211652_close_icon

Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3698 դիտում article-date 22:31 07-12-2017
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին: Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով եղել է նաև Ծառայության Շիրակի մարզային բաժնում, որտեղ կարճ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բաժնի ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցվել մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ: Ամփոփ ներկայացվել են տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները, որոնց ուղղությամբ կառույցի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր