1811 դիտում
10:11 25-04-2019
ՔԿՀ պետը մերժում է նախարարին․ ԱԱԾ-ն պատրաստվում է նոր տեսանյութ ներկայացնել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները ևս մեկ անգամ հաստատում են մեր այն հրապարակումները, ըստ որոնց՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրում է բարձիթողի վիճակ, և այդ հաստատությունների ղեկավարները իրենց դիրքն օգտագործում են կոմերցիոն նպատակներով: Մեր հրապարակումներին ի պատասխան՝ փորձ արվեց մեզ լռեցնել դատական գործընթաց սկսելու միջոցով: Մինչդեռ ԱԱԾ բացահայտումները ամեն ինչ իրենց տեղն են դնում:
Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ բացահայտումներից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը Արմավիր ՔԿՀ պետին առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, սակայն մերժում են ստացել: ԱԱԾ-ն առաջիկայում կներկայացնի նոր տեսանյութեր, այս անգամ այլ ՔԿՀ-ում տիրող բարքերի մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6969 դիտում
10:24 15-05-2018
Հովհաննես Վարդանյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել. «Ժամանակ»
52400 դիտում
10:45 12-06-2018
2 մլրդ դոլար․ «Լիդիան Արմենիան» պատրաստվում է հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի. «Ժամանակ»
2614 դիտում
19:50 25-01-2016
Volkswagen-ը պատրաստվում է ներկայացնել նոր սերնդի Golf-ը
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»