211652_close_icon
views-count2753 դիտում article-date 18:48 26-04-2019

Հայաստան մարզական միության սպորտային հրապարակում տեղի է ունեցել պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական 7-րդ առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 26-ին Հայաստան մարզական միության սպորտային հրապարակում տեղի ունեցավ պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական 7-րդ առաջնությունը, որը կազմակերպվել էր Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Երևանում և մարզերում անցկացված առաջնությունների արդյունքներով ձևավորվել են 12-16 տարեկան աղջիկների և տղաների հավաքական թիմեր: Մարզական 7-րդ առաջնության սկզբում մասնակիցներին ողջունեց ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը: Իր խոսքում ԱԻ փոխնախարարը կարևորեց նմանատիպ մարզական մանկապատանեկան միջոցառումների անցկացումը, պատանի հրշեջ-փրկարարներին մաղթեց հաջող և արդյունավետ մրցումներ: Մրցումներն անցկացվում են հետևյալ ձևերում՝ ձգում կախ դրությունից պտտաձողի վրա, հրում հատակից՝ պառկած դրությունից, փոխանցումավազք, մարտական հագուստ-հանդերձանքի կրում և համալիր վարժություն: Արդեն ավանդական դարձած առաջնությունը նպատակ ունի նոր սերնդի մոտ հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ ձևավորել պատասխանատու և գիտակից վերաբերմունք, փրկարարական աշխատանքի վերաբերյալ ստանալ գործնական գիտելիքներ և էքստրեմալ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ հմտություններ: Առաջնության ավարտին գլխավոր մրցավարը՝ ամփոփելով մրցաշարի անցկացման ընդհանուր արդյունքները, համապատասխան առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրաված հավաքական թիմերին հանձնեց դիպլոմներ, իսկ մնացած բոլոր մասնակիցներին՝ հավաստագրեր: Մրցույթի արդյունքում լավագույն ցուցանիշներ ապահոված մասնակիցները հնարավորություն կստանան մրցել և շփվել այլ երկրների պատանի հրշեջների և փրկարարների հետ, որը կնպաստի միմյանց միջև գիտելիքների և հմտությունների փոխանակմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր