211652_close_icon
views-count7930 դիտում article-date 21:24 07-04-2017

Անցկացվեց հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությունը. մրցում էին ՀՀ բոլոր մարզերի պատանի հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 7-ին «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության սպորտային հրապարակում անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած և ՀՀ մարզերի հավաքական թիմերը` ընդհանուր 13 թիմ: Մրցաշարի կազմակերպիչն է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Առաջնությանը հետևելու և մասնակիցներին ողջունելու էին եկել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է hասարակական և անձնական անվտանգության հարցերի նկատմամբ աճող սերնդի մոտ պատասխանատվության և գիտակից վերաբերմունք ձևավորելու, էքստրեմալ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական, հոգեբանական զարգացման, ինչպես նաև այլ երկրների պատանի հրշեջների և փրկարարների միջև փորձի փոխանակման նպատակով: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայաստանի դրոշը և հայտարարվեց մրցաշարի հանդիսավոր բացումը: Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում. • Վազք 100 մ (տղաներ) • Վազք 60 մ (աղջիկներ) • Մարտական հագուստի հագնում • Ձգում կախ դրությունից (տղաներ) • Հրում հատակից (աղջիկներ) • Վազք 500 մ (տղաներ և աղջիկներ) • Փոխանցումավազք 4x100 մ: Մրցաշարի ընդհանուր արդյունքներով՝ պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական մարզական առաջնության առաջին տեղը գրավեց Արարատի մարզի հավաքական թիմը, իսկ Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի և Շիրակի մարզի հավաքական թիմերը զբաղեցրին համապատասխանաբար` երկրորդ և երրորդ հորիզոնականները: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվեցին դիպլոմներ, իսկ մյուս մասնակիցներին՝ հավաստագրեր: Նշենք, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների կողմից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ համատեղ 200 և ավելի սովորողներ ունեցող հանրակրթական դպրոցներում ստեղծվել են պատանի հրշեջ փրկարարական 619 թիմեր` 11-ից 17 տարեկան 5230 աշակերտներով: Նշված թիմերի հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ: Մինչև պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությունը՝ յուրքանչյուր տարի՝ մարտ ամսին, ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում անցկացվում են մարզային առաջնություններ, որոնց ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերն ու մասնակիցներն ապրիլին մասնակցում են հանրապետական առաջնությանը: [b]ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր