4563 դիտում
10:05 27-04-2019
ՀՅԴ-ն իշխանությանը մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ձախողվելուց՝ խորհրդարան չանցնելուց հետո ՀՅԴ-ն փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել և՛ քաղաքական, և՛ իրավական առումով: Ընդ որում` այդ գործընթացի թիկունքում նկատելի են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի նկրտումները:
Ինչպես հայտնի է, օրերս նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց` առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը:
Եվ, ահա, ՍԴ որոշումից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա և բոլոր հարցերը կդնի իր տեղը»:
Պատահական չէ, որ Ռուստամյանն իր խոսքում օգտագործում էր հենց «հակասահմանադրական գործողություններ» հասկացությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՅԴ-ականներն ակտիվ քննարկումների մեջ են, որպեսզի այս հարցով դիմեն ՍԴ կամ ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ արձակման գործընթացը, անցկացված արտահերթ ընտրությունները և վերականգնել նախորդ խորհրդարանի լիազորությունները:
Ասել է թե` նրանք փորձելու են գործող իշխանությանը մեղադրել սահմանադրական կարգը տապալելու համար, քանի որ վստահ են՝ կլինեն մեծ թվով պատգամավորներ, որոնք ցուցմունք կտան, որ իրականում սպառնալիքների և ճնշման տակ են գնացել այդ քայլին: Պատահական չէ, որ Ռուստամյանն էլ ասել է, որ այդ ամենը կատարվել է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով։
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, սակայն նա այս պահին ձեռնպահ մնաց մեկնաբանություններից. «Այժմ ընթանում է ԳՄ ժողովը. այն տևելու է երեք օր։ Դրա ավարտից հետո կլինի ծավալուն հայտարարություն՝ մեր հետագա ծրագրերի, հետագա անելիքների վերաբերյալ և նաև այդ հարցի շուրջ»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3944 դիտում
10:53 27-07-2018
Սահմանադրական կարգը տապալելու փորձի ժամանակ իշխանական կոալիցիայում էին նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը. «Ժողովուրդ»
1192 դիտում
18:31 20-09-2023
4 անձ ձերբակալվել է սահմանադրական կարգը տապալելու կոչի կամ ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածով․ ՔԿ
Այս բաժնից
1357 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով