211652_close_icon
views-count1658 դիտում article-date 16:44 27-04-2019

Արարատ Միրզոյանը մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշվել է Քաղաքացու օրը: Առավոտից հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումներ: Երեւանում տոնական արարողություններին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին տոնի առթիվ՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօր ամրապնդվում են այն արժեքները, որոնք դրված են նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմքում եւ ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ: Արարատ Միրզոյանը կարեւորել է քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու դրանց պաշտպանությունը: «Հեղափոխությունն իսկապես քաղաքացու հաղթանակն է, եւ այս տոնը կոչված է ամրապնդելու ու արժեւորելու այդ հաղթանակը»,-նշել է ԱԺ նախագահը: Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ շրջել է Երեւանի փողոցներով: Ազատության հրապարակում նա դիտել է փոքրիկ նկարիչների կավճե ստեղծագործությունները, ծանոթացել տոնին նվիրված ցուցադրություններին, հետեւել ցուցադրական սուսերամարտին, շախմատ խաղացել 7-ամյա Գոռ Հարությունյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը զրուցել եւ լուսանկարվել է քաղաքացիների ու Հայաստան այցելած զբոսաշրջիկների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր