211652_close_icon
views-count3435 դիտում article-date 16:48 27-04-2019

«Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռից, նամակ եմ գրում ԱԺ, չեն էլ պատասխանում». Վարդգես Գասպարին՝ Հայկ Կոնջորյանին. Tert.am

Քաղաքացու օրվա շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկում է իրականացվում, որին մասնակցում են ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/27/gaspari/2984616?fbclid=IwAR1axjOwfMp94lecYKllXhmv8ay0mDWq9oOvzOPT3FMMfToFXxsedh5Kaxo]Tert.am[/url]-ը։ Զարուհի Բաթոյանն ասաց, որ անցնող տարին իր համար եղել է ծանոթությունների, ուսումնասիրությունների տարի. «Որքան էլ տեղյակ ենք խնդիրներին, միևնույն է կան խնդիրներ, դետալներ, որոնց կարելի է ծանոթանալ միայն ներսից: Ինձ համար ուսումնասիրությունների, ծանոթանալու փուլ էր: Եթե մենք նույնիսկ շատ արագ չենք կարող խնդիրները լուծել, նվազագույնը, որ կարող ենք անել, քաղաքացուց լսելն է. սա գոնե որևէ լուրջ ռեսուրս, դրամանական միջոց չի պահանջում»: Անդրադառնալով քաղաքացիների և պաշտոնյաների միջև կապին, Հայկ Կոնջորյանն ասաց, որ դրա կարևոր օղակն ԱԺ պատգամավորներն են, որովհետև պատգամավորը քաղաքացիների ներկայացուցիչն է ԱԺ-ում: «Նախկինում այդ անջրպետը կար, որովհետև պատգամավորն իր գործառույթը չէր իրականացնում կամ իրականացնում էր բացթողումներով: Այսօր մենք ունենք այլ իրավիճակ: Այսօր կարևորագույն տեղ ենք հատկացնում քաղաքացու հետ ամենօրյա շփումներին: Ինչ վերաբերում է Կառավարություն անսխալ լինելուն կամ Կառավարություն-ԱԺ հարաբերություններին, ապա մենք մշտապես շեշտել ենք, որ եթե մենք ցանկանում ենք կայուն, զարգացած ինստիտուտներով պետություն ստեղծել, ապա պետք է ստեղծենք զսպումների ու հակակշիռների մեխանիզմ»,-ասաց Հայկ Կոնջորյանը: Քննարկմանը ներկա էր նաև քաղհասարակության ներկայացուցիչ Վարդգես Գասպարին, ով բողոքեց, որ պաշտոնյաներին են թույլ տալիս խոսել, ովքեր ասում են այն, ինչի մասին իրենք բազմիցս լսել են: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://www.tert.am/am/news/2019/04/27/gaspari/2984616?fbclid=IwAR1axjOwfMp94lecYKllXhmv8ay0mDWq9oOvzOPT3FMMfToFXxsedh5Kaxo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր