8350 դիտում
11:30 28-04-2019
Վայոց Ձորում տեսախցիկը կրկին ընձառյուծ է ֆիքսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վայոց Ձորում կրկին տեսանկարահանվել է ընձառյուծ: Նկարահանումն արվել է WWF Հայաստանի և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Այն հրապարակվել է WWF Հայաստանի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Բնության համաշխարհային հիմնադրամի» ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել էին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չէր արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։
Դեռևս 2002 թվականից սկսած Բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) Հայաստանում իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:
Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:
Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է ընձառյուծի տարի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7118 դիտում
12:41 05-02-2021
«Արևիկ» ազգային պարկում ֆոտոբռնիչ սարքը կրկին կովկասյան ընձառյուծ է ֆիքսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
164429 դիտում
10:46 26-01-2018
Երեկ Վայոց Ձորի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը ֆիքսել է տեսախցիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5752 դիտում
23:18 20-08-2014
Տեսախցիկը ֆիքսել է կնոջ կատարած գողությունը. տեսանյութ
Այս բաժնից
805 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
661 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
943 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին