211652_close_icon
views-count1221 դիտում article-date 18:35 29-04-2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Դիմակայուն» նախաձեռնող խմբի անդամների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Դիմակայուն» նախաձեռնող խմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակում քննարկվեց դիմակայունության բնագավառում բնակչության տեղեկացվածության և կարողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀԿ-ի հետ համագործակցությունը: Նախաձեռնող խմբի անդամ, բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ներկայացրեց առաքելության իմաստը, այն է՝ պատրաստել ուսուցողական բնույթի տեսահոլովակներ, բնակչության լայն շերտերին իրազեկել աղետների կանխարգելման հնարավոր տարբերակները՝ մասնակից դարձնելով ԱԻՆ մասնագետներին: Արմինե Պետրոսյանն առաջարկեց կապող կամուրջ լինել ուսուցման կարիք ունեցող մարդկանց և ուսուցանող ԱԻՆ կառույցների միջև: Նախարար Ցոլակյանը կարևորեց «Դիմակայուն» խմբի նախաձեռնությունը՝ խոստանալով ցուցաբերել գործուն աջակցություն, ներգրավել ԱԻՆ մասնագետներին: Որպես ոլորտին վերաբերող նախաձեռնություն, նախարարը տեղեկացրեց որ Երևանի մի շարք դպրոցներում կփորձարկվի քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության պիլոտային ծրագիր, որը կիրականացնեն ԱԻՆ պատասխանատուները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր