1198 դիտում
23:12 29-04-2019
ՀՀ ֆինանսների նախարարությունում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել քննարկում գնումների համակարգի վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարությունում«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (ԱՏՁՄ) ՀԿներկայացուցիչներիհետ տեղի է ունեցել քննարկում գնումների համակարգի վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության ոլորտի գնումներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ստանդարտի մշակմանպետական քաղաքականությանը, մրցույթների տեխնիկական բնութագրերին և այլ հարցերի:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գնումների համակարգի, մասնավորապես,տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերությանգնումների մասով ԱՏՁՄ ՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունները։
Կարեն Բրուտյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել ՀԿ-ի ներկայացուցիչներին նախարարության՝ գնումների բնագավառում առկա բացերը վերհանելու առաջարկին արձագանքելու և ոլորտին վերաբերող մանրամասն ու արժեքավոր առաջարկներ ներկայացնելու համար։ Նա նշել է, որ պետությունը որպես գնորդ կոնկրետ խնդիր է լուծում՝ արժեք փողի դիմաց․«Այսինքն՝ պետությունը,հանդես գալով որպես գնորդ, պետք է տեղի ունեցող գործարքների արդյունքում ստանա համարժեք ապրանքներ, աշխատանքներ ևծառայություններ»։ Բրուտյանի խոսքով՝ Հայաստանն ԱՀԿ-ի պետական գնումների համաձայնագրի անդամերկիր է, ինչը տեսականորեն նշանակում է, որ գործող կագավորումները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին։«Դա շատ լավ է, սակայն ոչ բավարար․ որպեսզի համապատասխանությունը անվանական չլինի, մենք պետք է իրականության մեջ ապահովենք գնման գործարքների արդյունավետությունը, օգտավետությունը և խնայողաբար լինելը», - շեշտել է Բրուտյանը։
Ըստ նախարարի առաջին տեղակալի՝ նախանշված խնդիրը լուծելու համար համակարգը պետք էմշտապես արդիական լինի՝ ժամանակի և իրականության պահանջներին արձագանքող, ուստի պետք է պարբերաբարբացահայտել առկա խնդիրները և դրանց տալ համարժեք լուծումներ։ Այս գործընթացում նշանակալի է հասարակական հատվածի, մասնավորապես, մասնագիտացված միավորումների հետ համագործակցությունը, վերջիններիս մասնագիտական կարողությունների օգտագործումը։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ առաջարկները հիմնված են վերջին տարիների ընթացքում առկա խնդիրների ուսումնասիրությունների վրա: «Մեզ մասնավորապես անհանգստացնում է ոչ միայն գնումների գործընթացը, այլ էլեկտրոնային գնումների ընթացքում ՀՀ քաղաքացիների բիոմետրիկ տվյալների անվտագության ապահովումը և առհասարակ ազգային անվտանգության խնդիրները։ Հատկապես կարևորում ենք էլեկտրոնային կառավարման հետ կապված գնումները։Մեր հանդիպումն ու համագործակցությունը կարող է արդյունավետ լինել՝հատկապես հաշվի առնելով մեր փորձը պետական մարմինների հետ համագործակցության օրինակով. 2009 թվականից ի վեր Միության և մաքսային ու հարկային մարմինների հետ համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը», - նշել է Կ. Վարդանյանը:
Քննարկման արդյունքում որոշվել է․
1․ գնումների համակարգի վերաբերյալ ԱՏՁՄ ՀԿ-ի առաջարկները ներկայացնել նաև պատկան այլ մարմինների քննարկմանը, դրա արդյունքներով վերանայել գործող կարգավորումները,
2․շարունակել համագործակցությունը՝ ըստ անհրաժեշտության հանդիպել և քննարկել գնումների ոլորտում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու ռազմաարդյունաբերության գնումների մասով առաջացող խնդիրները։
Նմանատիպ նյութեր
916 դիտում
19:28 09-02-2024
Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ
2672 դիտում
17:15 30-04-2016
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՏՏ ոլորտի առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան