211652_close_icon
views-count8097 դիտում article-date 10:01 30-04-2019

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է. ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրուցում անդրադարձել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ ասելով. «Մենք մեղադրանք առաջադրեցինք, քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որն ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար: Դրանից հետո միջնորդեցինք, որպեսզի դադարեցվի պարոն Սանասարյանի պաշտոնավարումը, և դրանից հետո նոր հարցաքննվեցին վերջինիս կողմից միջնորդած վկաները, ովքեր գոնե ցուցմունք տալու պահին ամիջական ծառայողական ենթակայության և հետևաբար կախվածության մեջ չեն գտնվի և կարող են հանգիստ տալ օբյեկտիվ ցուցմունքներ, որոնք կստուգվեն այլ քննչական գործողություններով»: Անդրադառնալով Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հայտարարությանը, թե «ուղղորդված քննություն է ընթանում», ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն ասել է. «Ես հակառակը կպնդեի: Ավելի շատ փաստաբաններն են ուղղորդում տվյալ դեպքում, որովհետև նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը մինչև այս գործը բազմաթիվ քրեական գործերում ներգրավված է եղել որպես պաշտպան և բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզև մարդկային մոտեցումը: … Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեական գործն ուղղորդված է, կարված է ԱԱԾ կողմից, շինծու է: Այս բոլոր պնդումներում առկա է հանցակազմ, եթե առկա է հանցակազմ, և հիմնավորված պնդումներ են, ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատախազին, որպեսզի ԱԱԾ քննիչի նկատմամբ հարուցի քրեական գործ»: Արթուր Աղաջանյանն անհասկանալի է որակել նաև Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ամուսնու՝ նույնպես փաստաբան Կարեն Մեժլումյանի սոցցանցում գործի առնչությամբ արած գրառումը: «Կարեն Մեժլումյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարություն անել տվյալ քրեական գործի ընթացքի կապակցությամբ Արթուր Վանեցյանի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես նրա մասին, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո ամեն ինչ կպարզվի: Պարոն Մեժլումյանն այս քրեական գործով՝ որպես պաշտպան ներգրավված չէ, և տիկին Պետրոսյանի ամուսին լինելու հանգամանքը որևէ իրավունք նրան չի վերապահում տվյալ քրեական գործով այդպիսի հայտարարություն անել»,- ասել է Աղաջանյանը՝ հավելելով, որ Վանեցյանի հայտարարությունը արձանագրում էր այն հանգամանքը, որ եթե կա հարուցված գործ, որով կան մեղադրյալներ և կալանավորվածներ, ապա ենթադրվում է, որպես կանոն, որ տվյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվելու է դատարան, և դա որևէ կերպ չի խոսում այն մասին, որ գործը դատարան ուղարկելը կանխորոշված է Վանեցյանի կողմից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր