211652_close_icon
views-count1238 դիտում article-date 10:58 30-04-2019

Արհամարհանք՝ օրենսդիրի նկատմամբ. փոխնախարարը ԱԺ հանձնաժողովի նիստից րոպեներ առաջ տեղեկացրել է, որ չի գալու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ընդգրկված էր նաև «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն այն չքննարկվեց: ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նիստի մեկնարկից ընդամենը րոպեներ առաջ զանգահարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ու հրաժարվել ԱԺ գալուց: Զոհրաբյանի փոխանցմամբ` փոխնախարարն ասել է, թե կառավարությունը վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ: Փոխնախարարի պահվածքն այլ կերպ, քան արհամարհանք օրենսդիրի նկատմամբ, դժվար է որակել. ի վերջո, հարկ էր այդ վերապահումների մասին հայտնել ավելի վաղ, և ոչ թե հանձնաժողովի նիստի մեկնարկից րոպեներ առաջ: ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես մեկնաբանեցին կատարվածը. «Խնդիրն ընդամենը նախագծի որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ քննարկում անցկացնելով է պայմանավորված»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր