211652_close_icon
views-count15108 դիտում article-date 15:57 30-04-2019

Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել. ԼՐԱՑՎԱԾ

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել: «Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը: [b] ***[/b] Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ վիրավորը 1987 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ [b] *** 18:15[/b] Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը Արգիշտի Սեփխանյանը տեղափոխվել է Երևան:

Նմանատիպ նյութեր