12838 դիտում
19:59 01-05-2019
Ինգուշեթիայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորը աղջիկ է փախցրել
ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում խորհրդարանի պատգամավորը աղջիկ է փախցրել: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Մալգոբեկսկի շրջանում: Հարսնացու առևանգողը «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր է, ով խոստացել է ամուսնանալ վերջինի հետ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «հարսնացուն» աշխատում է նույն շրջանի հիվանդանոցներից մեկում և զբաղեցնում է գլխավոր բժշկի պաշտոնը:
Հարսանիքը նախատեսվում է նշել գալիք կիրակի, փոխանցում է աղբյուրը:
Աղբյուրը մանրամասնում է նաև, որ դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել տարածաշրջանում, քանի որ հենց պատգամավորներն են հանդես գալիս հարսնացու առևանգելու կովկասյան սովորույթի վերացման օգտին, որն իր հերթին հակասում է իսլամական ավանդույթներին:
Պատգամավորը ստիպված կլինի տուգանք վճարել՝ 200 հազար ՌԴ ռուբլու չափով (3 հազար դոլար), որը կփոխանցվի կենտրոնական մզկիթի հաշվեհամարին, իսկ պատգամավորին աջակցողները ևս տուգանք կվճարեն՝ 100 հազար ՌԴ ռուբլու չափով (1,5 հազար դոլար):
Նմանատիպ նյութեր
3711 դիտում
15:49 02-12-2017
Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հանդիպեցին Ալեքսանդր Իսկանդարյանին
2490 դիտում
21:53 30-10-2018
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդիպել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավարի հետ
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին