211652_close_icon
views-count2490 դիտում article-date 21:53 30-10-2018

Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդիպել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաեւ փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների մակարդակով: Էդուարդ Շարմազանովը եւ Սերգեյ Նեւերովը, անդրադառնալով կուսակցությունների փոխգործակցությանը, այդ թվում նաեւ կարեւորել են ՀՀԿ-ի եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջեւ խորհրդարանական եւ կուսակցական կապերի զարգացումն ու ամրապնդումը՝ հավաստիացնելով, որ պատրաստ են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր