211652_close_icon
views-count5341 դիտում article-date 21:43 01-05-2019

«Ռեալն» ու «Բարսելոնան» Կասիլյասին շուտափույթ ապաքինում են մաղթել

«Ռեալն» ու «Բարսելոնան» զորակցություն են հայտնել «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, որն այսօր մարզման ժամանակ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/01/1123751/]ինֆարկտ[/url] է ստացել: ««Ռեալը ցանկանում է իր սիրելի ավագ Կասիլյասին ամբողջությամբ աջակցություն հայտնել: Կասիլյասն իր ամբողջ կարիերայի ընթացքում սովորեցրել մեզ հաղթահարել ամենաանհավանական խոչընդոտներ, որպեսզի ակումբին հռչակ բերի: «Ռեալը» ցանկանում է, որպեսզի մեր հավերժ ավագը շուտափույթ առողջանա», նշված է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ: «Բարսելոնան» իր թվիթերում նույնպես աջակցել է իսպանացի դարպասապահին. «Պինդ մնա, Իկեր Կասիլյաս: Մաղթում են լիարժեք և շուտափույթ ապաքինում»: Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել 1998-2015 թվականներին, որի կազմում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ նվաճել Չեմպիոնների լիգան և երկու անգամ՝ Իսպանիայի գավաթը: Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը դարձել է Եվրոպայի կրկնակի (2008, 2012) և աշխարհի (2010) չեմպիոն:

Նմանատիպ նյութեր