211652_close_icon
views-count4140 դիտում article-date 22:31 01-05-2019

Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի ու Սանասարյանի հետ առերեսման մասին. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/05/01/1039963/?fbclid=IwAR20ek7yUp8d_vPvamEi-ijud3I03bFXKo8AgxLTFCpr7dFX1ogUgw7nahg]Aravot.am[/url]-ը գրում է. ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրը, թե Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, նրանք նաեւ առերեսվել են: «Այնպիսի բաներ ասացիք, որ զարմանալի է, սա նշանակում է, որ ինչ-որ մեկը նախաքննական գաղտնիք է խախտել: Ու եթե նախաքննական գաղտնիքի խախտումը կա, չի նշանակում, որ մնացածս նման հանգամանքների մասին խոսել ենք. ով ինչ ցուցմունք է տվել, ով ինչի մասին է խոսել, հենց սա նախաքննական գաղտնիք է: Եթե մենք սկսենք մարդկանց անուններն ու ցուցմունքները քննարկել, նշանակում է նախաքննական գաղտնիքը կխախտենք, իսկ դա քրեորեն հետապնդելի արարք է: Մենք միգուցե կարող ենք միջնորդել ՝ վարույթ իրականացնող մարմնին, հետաքրքրվենք՝ սա ինչ է, որտեղից են նման տեղեկություններ դուրս գալիս, վարույթ իրականացնող մարմնի հետ քննարկենք, հասկանանք՝ ինչ է կատարվում»,- [url=https://www.aravot.am/2019/05/01/1039963/?fbclid=IwAR20ek7yUp8d_vPvamEi-ijud3I03bFXKo8AgxLTFCpr7dFX1ogUgw7nahg]Aravot.am[/url]-ին ասաց փաստաբանը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/05/01/1039963/?fbclid=IwAR20ek7yUp8d_vPvamEi-ijud3I03bFXKo8AgxLTFCpr7dFX1ogUgw7nahg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր