1515 դիտում
09:51 02-05-2019
Ռուսաստանը Վրաստանին խոչընդոտելու լծակներ չունի․ Սալոմե Զուրաբիշվիլի․ «Ամերիկայի ձայն»
Վրաստանում առայժմ նպատակահարմար չէ տեղակայել ամերիկյան զորքեր, [url=https://www.amerikayidzayn.com/a/4899892.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին.
«Չեմ կարծում, որ Վրաստանում ամերիկյան ռազմակայան տեղակայելն անհրաժեշտ է կամ խոհեմ: Մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով, մեզ անհրաժեշտ է ամրապնդել անվտանգությունը, այլ ոչ քայլեր ձեռնարկել, որոնք կարող են որպես սադրանք դիտարկվել: Ինձ չի թվում նաեւ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմակայան տեղակայել մեր երկրում, որն արձագանք կառաջացնի Ռուսաստանի կողմից, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպությունների կողմից, որոնք ակտիվորեն գործում են տարածաշրջանում»:
Նախագահի խոսքով, ընդլայնելով վրաց-ամերիկյան ռազմական համագործակցությունը կողմերին անհրաժեշտ է նաեւ զերծ մնալ կտրուկ քայլերից: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, այդ գործընկերությունը ներառում է նաեւ ռազմական համագործակցություն, որը նպաստում է Վրաստանի ռազմական հզորությանը.
«Կարծում ենք, մենք կարող ենք ակնկալել ռազմական փոխգործակցության ընդլայնում Միացյալ Նահանգների հետ, թե՛ ուղղակի եւ թե՛ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Սա վերաբերում է նաեւ կիբերանվտանգության ոլորտում համագործակցությանը»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ խնդիրներին, մասնավորապես, Մոսկվայի աջակցությանը Վրաստանից անջատված Աբխազիային եւ Հարավային Օսիային, ապա դրանց կարգավորումը Զուրաբիշվիլին չի տեսնում ներկա պայմաններում հենց Մոսկվայի կողմից ստեղծած իրավիճակի պատճառով.
«Վրաստանը հայտարարել է, որ ուժի կիրառման միջոցով խնդիրներ չի լուծելու, ուստի մնում է միայն մեկ լծակ՝ դիվանագիտական: Սակայն, մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Այս պայմաններում, մենք կարող ենք միայն ակնկալել, որ այլ երկրների մեր գործընկերները Ռուսաստանի հետ իրենց բանակցություններում կբարձրացնեն այս հարցերը»:
Միեւնույն ժամանակ, Սալոմե Զուրաբիշվիլին նշեց, որ իրականում, չնայած որ Ռուսաստանին հաջողվեց Վրաստանից անջատել տարածքներ, Մոսկվային չհաջողվեց հաղթել, քանի որ հաղթանակը ենթադրում է Վրաստանի ՝Կրեմլի ազդեցության ներքո գտնվելը, մինչդեռ, Վրաստանի եվրոատլանտյան արտաքին քաղաքական նպատակը մնաց անփոփոխ եւ Մոսկվան այսօր չունի վետոյի իրավունք Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանն ինտեգրման հարցերում:
Նմանատիպ նյութեր
2533 դիտում
15:19 28-03-2019
Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամագրվելու քաղաքականությունը. Սալոմե Զուրաբիշվիլի
2764 դիտում
09:31 16-07-2022
Մոսկվան հսկայական լծակներ ունի օգնելու կամ վնասելու հայ-թուրքական գործընթացին. «Ամերիկայի ձայն»
2645 դիտում
13:48 16-12-2016
ԵԽ-ն չունի Սիրիայում իրադարձությունների վրա ազդող լծակներ. Դոնալդ Տուսկ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»