1376 դիտում
15:23 02-05-2019
Մնում է գրել, թե ոնց կարելի է պաշտոնյաների նկատմամբ ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել. Փաշինյանը հեգնեց ԼՀԿ-ին
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական և այդ անձանց անվտանգությանը. «Սա լեգիտիմ շահ է և կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,-ասաց նախարարը:
Նախագծին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ հեգնանքով նշելով. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»:
Վարչապետը նշեց, որ իրենք թափանցիկության ճանապարհով գնում են, և եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն:
Արտակ Զեյնալյանը հավելեց, որ երկու շահերի հակակշռման պարագայում գործում է պետական անվտանգության շահը , որը ևս սպառողների շահերից է բխում: «Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այսպիսի նախագծերի ընդունումից»,- ասաց նախարարը:
Նմանատիպ նյութեր
15164 դիտում
13:10 17-07-2016
Զինված խմբի գործողությունները տեռորիստական ակտ է՝ ուղղված հայության, պետության դեմ. Վաղարշակ Հարությունյան. tert.am
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին