211652_close_icon
views-count15164 դիտում article-date 13:10 17-07-2016

Զինված խմբի գործողությունները տեռորիստական ակտ է՝ ուղղված հայության, պետության դեմ. Վաղարշակ Հարությունյան. tert.am

Մի խումբ զինված անձանց մուտքը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահելը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը գնահատում է որպես տեռորիստական ակտ և, ըստ այդմ էլ, նշում, որ այդ տրամաբանությումբ էլ պետք է գործել, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2016/07/17/Vagharshak-harutyunyan/2081747]tert.am[/url]-ը: «Այսօրվա ստեղծված իրավիճակում սա ուղղված է հայության, պետության դեմ»,-Tert.am-ին ասաց նա: Ըստ Հարությունյանի՝ այս դժվար պատերազմական իրավիճակում, երբ որ գնում են բանակցային գործընթացներ ԼՂ հարցով, այսպիսի քայլերի դիմելը, հարցերին վնաս է բոլոր կողմերից: «Նման քայլերով թուլացնում է պետության հիմքերը և հակառակը՝ դրանով խրախուսում են պատերազմի սկսելն Ադրբեջանի կողմից»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/07/17/Vagharshak-harutyunyan/2081747]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր