211652_close_icon
views-count128486 դիտում article-date 15:30 02-05-2019

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 24-ամյա վարորդը Mazda-ով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել համալսարանի աշխատակցին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սամվել Կիրակոսյանը, իր վարած Mazda մակնիշի 35 GM 065 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 54-ամյա Լաուրա Աբրահամյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Վանյանի, բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդված 2-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր ճանապարհային ոստիկանների հետ ուժեղացված ծառայություն են կատարում նշված վայրում, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը աշխատում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր