211652_close_icon
views-count2357 դիտում article-date 16:31 02-05-2019

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Մանուկյան կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2019 թվականի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով։ Հիմնական զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ծրագիրն առաջարկում է Բալահովիտում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան: «Ընդհանուր ներդրումների արժեքը 2.8 մլն դրամ է: Ընկերությունը երեք տարվա ընթացքում կստեղծի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր