5695 դիտում
15:36 18-03-2021
Կառավարությունը արտոնություն տրամադրեց ծխախոտ արտադրող ընկերությանը
Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար։
Արդեն իսկ իրականացվել է 3.3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 15 մլրդ դրամի ներդրում, որից 2․6 մլրդ դրամը սարքավորումների, իսկ մնացած մասը հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ստեղծել 120 նոր աշխատատեղ` 300,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 118.7 մլրդ դրամ, որից 11.8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 23.7 մլրդ դրամի արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 83.1 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1.1 մլրդ դրամ:

Նմանատիպ նյութեր
2357 դիտում
16:31 02-05-2019
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությանը
2253 դիտում
13:08 10-09-2020
Կառավարությունն արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող ընկերությանը
7485 դիտում
14:57 24-01-2019
Գյումրիում բարձրորակ ջինսե հագուստ արտադրող ընկերությանը արտոնություն տրամադրվեց
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»