11470 դիտում
20:57 02-05-2019
Ապրիլի 16-ը նշելով Հայ կինոյի և Հայֆիլմի օր, ևս մեկ անգամ իմաստավորում ենք առանց այդ էլ «արվեստասպան վանդալների» կողմից իմաստազրկված հայ կինոն. Հայկ Բաբայան
ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված` «Պետական տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Պատգամավորներն առաջարկում են ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր:
Հիշեցնեմ բոլորին 1923թ. ապրիլի 16-ին Հայաստանում ստեղծվել է «Պետկինոն», որը 1966թ. վերանվանել են «Հայֆիլմ»։
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ երկրի գլխավոր ամբիոնից նորից բարձրացնել այս հարցը և մնալ իմ այն համոզմանը հայտարարելով, որ դեկտեմբերի 28-ը, երբեք ՀՀ-ում չի նշվել որպես կինոյի օր։ Նախատոնական իրարանցումների, բլինչիկների և սուպերմարկետների դրամարկղի մոտ հերթ կանգնած հասարակությունը մեծ ցանկության դեպքում չի կարող հիշել, որ այդ օրը կինոյի օրն է, այն էլ միջազգային և դրան գումարած դեռ հասցնեն հիշեն կամ նշեն։
Հետևաբար Ապրիլի 16-ը նշելով Հայ կինոյի և Հայֆիլմի օր ևս մեկ անգամ իմաստավորում ենք առանց այդ էլ «արվեստասպան վանդալների» կողմից իմաստազրկված հայ կինոն։
[b]Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայան[/b]
Նմանատիպ նյութեր
10809 դիտում
17:47 18-12-2018
Մենք պատրաստ ենք փրկել և վերակենդանցնել Հայֆիլմի բրենդը. «Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնություն
Այս բաժնից
874 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
673 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը
763 դիտում
11:59 20-10-2024
Պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյանը շնորհավորել է Գյուղատնտեսության աշխատողի օրը