Քաղաքացիները կարող են հանգիստ շունչ քաշել. ՀՀ ոստիկանապետի, ՀՀ ՃՈ պետի և Երևանի քաղաքապետի միջամտության արդյունքում մահաբեր ճանապարհը կմնա որպես հուշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջապես ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջամտության արդյունքում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի խճուղու «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմացի «մահաբեր վայր» անունը ստացած հատվածում սկսվեցին շինարարական աշխատանքներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հատվածում, որը բաց էր, որոշ վայ վարորդների պատճառով տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց դեպքում ունենում էինք զոհեր և վիրավորներ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ նյութեր է հրապարակել նշված վայրից ու ամեն անգամ պատկան մարմինները խոստացել էին, որ խնդիրը կլուծեն:
Ի ուրախություն քաղաքացիների, ոստիկանապետ Վ. Օսիպյանի կարգադրությամբ խնդրի լուծման համար զբաղվել է ճանապարհային ոստիկանությունը և այդ աշխատանքները ղեկավարել է ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանը և օժանդակել են Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի հանձնարարականով քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ
Հիմա կարելի է հանգիստ շունչ քաշել և ասել՝ ԽՍՀՄ տարիներից չլուծվող խնդիրը ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ՃՈ պետն ու Երևանի քաղաքապետը լուծեցին: