211652_close_icon
views-count2098 դիտում article-date 19:06 06-05-2019

Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկի իսպանացի հանրահայտ մրցավարը

Մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ին՝ Երևանի «Բանանց» մարզադաշտում, կկայանա Հայաստանի գավաթի 2018/2019 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երևանի «Ալաշկերտի» և Վանաձորի «Լոռի» ՖԱ միջև: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով եզրափակիչ հանդիպումը կսպասարկի իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Եզրերում նրան կօգնեն Ինիգո Պրիետո Լոպեսը և Ռոբերտո Ալֆոնսո Ֆերնանդեսը:

Նմանատիպ նյութեր