211652_close_icon
views-count1832 դիտում article-date 20:58 04-05-2015

«Բարսելոնա»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման գլխավոր մրցավարը կսպասարկի Հայաստանի գավաթի եզրափակիչը

Մայիսի 6-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ «Փյունիկի» և «Միկայի» միջև: Հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը՝ Ջանլուկա Ռոկիի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Ռիկարդո դի Ֆիորեն և Անդրեա Մարցալոնին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նշենք, որ Ջանլուկա Ռոկին Իտալիայի ամենահեղինակավոր մրցավարներից մեկն է համարվում: Վերջին մեկ տարում նա սպասարկել է, մասնավորապես, Եվրո-2016-ի խմբային փուլի Չեխիա-Հոլանդիա, Իտալիայի առաջնության «Յուվենտուս»-«Ռոմա», մարտի 18-ին՝ ՉԼ 1/8 եզրափակիչի «Բարսելոնա»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումները:

Նմանատիպ նյութեր