211652_close_icon
views-count2085 դիտում article-date 10:21 07-05-2019

Բունտ է հասունանում՝ ընդդեմ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը տեղի է ունենալու Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է աղմկահարույց նախագիծը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների, մասնավորապես` քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ օպտիմալացումներ են լինելու մի քանի թաղապետարանների աշխատակազմերում, այդ թվում` Արաբկիր և Ավան վարչական շրջաններում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սա առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը հատկապես Արաբկիրում: Ավելին` հիմա թաղապետ Արամ Դանիելյանի դեմ ստորագրահավաք է նախապատրաստվում, քանի որ թաղապետը ցանկանում է ազատվել մի շարք կադրերից, հիմնականում՝ բաժնի պետերից: Թաղապետարանի աշխատակիցները ներքին որոշում են կայացրել՝ եթե որևէ մեկին ազատեն աշխատանքից, անկախ ազատման հիմքերից, իրենք գործադուլ կանեն: Ասել է թե` Արաբկիրի թաղապետի որոշումների հետևանքով բունտ է հասունանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր