«Չելսիում» ընդդեմ Մոուրինյոյի «բունտ» է հասունանում. տեսանյութ
«Չելսիում» լուրջ խռովություն է հասունանում ընդդեմ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի: Թիմի խաղացողներն ու աշխատակիցները դժգոհ են, որ Մոուրինյոն աշխատանքից ազատել է ակումբի բժիշկ Եվա Կարնեյրոյին:
«Չելսիի» ֆուտբոլիստները այս ծագած հակասությունում աջակցում են Եվա Կարնեյրոյին, որի պատճառով Մոուրինյոյի փոխհարաբերությունները խաղացողների հետ լարվել են և դա անդրադարձել է թիմի արդյունքների վրա:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Կարնեյրոյին աջակցում են նաև «Չելսիի» ֆուտբոլիստների կանայք և ընկերուհիները, ինչպես նաև թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչի կինը՝ Դարյա Ժուկովան: Սակայն Մոուրինյոն հրաժարվում է ներողություն խնդրել Կարնեյրոյից:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր-լիգայի 5 տուրից հետո «Չելսին» արդեն 3 պարտություն է կրել և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: