2310 դիտում
16:16 07-05-2019
Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը
Սույն թվականի մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 2-րդ հարկ, «Կարին» սրահ) Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը` ըստ «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանի դիմումի:
Պատասխանատու պետական մարմինները երկար տարիներ հետևողականորեն խախտել են «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» և «Շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների դրույթները, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական և ազգային առաջնահերթություն համարվող Սևանա լիճը ներկայումս կրիտիկական վիճակում է: Հաճախակի են դարձել լճի ծաղկման և ափամերձ տարածքների ճահճացման երևույթները, էնդեմիկ և ներմուծված ձկնապաշարները խիստ նվազել են, վատթարացել են քաղցրահամ ջրի որակական հատկանիշները, Սևանա լճի և նրա ափամերձ տարածքների` որպես հանգստի և տուրիզմի գոտի օգտագործելու համար ստեղծվել է անբարենպաստ իրավիճակ:
Հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ նախկին կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության տեսչական մարմնի, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:
Բնապահպանական հանրային դատարանի դատավորներն են` էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ Սաթիկ Բադեյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված