Վանաձորցի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ գազի գնի թանկացման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձորցի վարորդներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել կենտրոնական Հայքի հրապարակում՝ ի նշան ավտոմեքենաների գազի գնի թանկացման:
Վարորդները կանգնեցրել են իրենց մեքենաները հրապարակի թույլատրելի հատվածում, պահանջելով հանդիպում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները:
Հավաքված վարորդները նշել են, որ մայիսի մեկից թանկացել է ոչ միայն գազի գինը, այլ նաեւ գազի որակն է ընկել:
Վարորդների խոսքով՝ եթե հարցին լուծում չտրվի, իրենք կտրուկ քայլերի են դիմելու:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի