211652_close_icon
views-count8754 դիտում article-date 19:58 07-05-2019

ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով, մեդալներով և զինվորական կոչումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. անցած ամիսներին ՌՈ կատարած աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը: Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ: Խորհրդակցության ավարտին կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և հերթական զինվորական կոչումներով: Ռազմական ոստիկանության պետը շնորհավորել է անձնակազմին տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղ ծառայություն: Ռազմական ոստիկանության անձնակազմը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՌՈ զոհված զինծառայողների հուշաքարի մոտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր