1741 դիտում
10:32 08-05-2019
Մինչ մոսկովյան հանդիպումը Արցախի բանակցային գործընթացը գերարագ տեմպի մեջ էր․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մոսկվայում ՈԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ կայացած Մամեդյարով-Մնացականյան հայտնի հանդիպումից հազիվ մեկ-երկու օր անց Մամեդյարովը հայտարարեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ հերթական հանդիպումը, ԱՍՆ-ի առաջարկով, կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում: Մնացականյանը ևս շատ չանցած հնարավոր համարեց նման հանդիպման անցկացումից:
Նկատենք. Վաշինգտոնում արցախյան բանակցային գործընթացի հերթական հանդիպումներից մեկն անցկացնելու մեջ տրամաբանության հատիկ կա: Նման հանդիպում եղավ Փարիզում, շատ չանցած Մոսկվայում, և ինչու չհանդիպեն նաև Մինսկի խմբի երրորդ համանախագահ երկրում:
Այսինքն՝ ֆիքսենք, ո´չ ՄԽ մյուս համանախագահները և ո´չ էլ Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնի հանդիպումից հրաժարվելու առիթ չունեն, հակառակ դեպքում կստացվի, որ հրաժարվողը տարբերակում է դնում ՄԽ մյուս մայրաքաղաքների և Վաշինգտոնի միջև, ինչը լուրջ լարվածություն կառաջացնի ինչպես համանախագահների, այնպես էլ բանակցային գործընթացի հետ կապված:
Այսինքն՝ ԱՄՆ-ն, մոսկովյան հանդիպումից անմիջապես հետո Վաշինգտոնում հանդիպում կազմակերպելու հայտ ներկայացնելով, նաև պարզ ակնարկ հղեց, որ համարում է, որ իր հերթն է եկել, նաև, որ որևէ մեկը չփորձի իրեն հերթից զրկել: Թե Վաշինգտոնի ինչին էր պետք այդ հանգամանքն արագորեն ի ցույց դնել, հայտի ներկայացման պահին դեռ չէր զգացվում: Բայց ահա ժամանակի ընթացքում հետաքրքիր փաստ է սկսում նկատվել: Մինչ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպումը բանակցային գործընթացը գերարագ տեմպերի մեջ էր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4813 դիտում
09:47 12-04-2018
Հայաստանում կարագի 1 կգ-ը գերազանցում է 9 դոլարը` միջազգային շուկայի գնից 4 դոլարով ավելի. «Ժողովուրդ»
1335 դիտում
10:49 28-04-2020
Ցավոք, Նազարյանը միակը չէ, որ այլոց կատարած աշխատանքն իրենց է վերագրում․ «Իրատես»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»