211652_close_icon
views-count1338 դիտում article-date 10:49 28-04-2020

Ցա­վոք, Նա­զա­րյա­նը միա­կը չէ, որ այ­լոց կա­տա­րած աշ­խա­տանքն ի­րենց է վե­րագ­րում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նը, պաշ­տո­նյա­նե­րի բարձր աշ­խա­տա­վար­ձի մա­սին սե­փա­կան թեզն ա­ռաջ տա­նե­լուց հե­տո, այժմ էլ աշ­խար­հաքա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը խմ­բագ­րե­լու ծանր լուծն է ու­սե­րին ա­ռել: Բայց դա ոչ թե հիմ­նա­վոր փաս­տե­րով է լրամ­շա­կում, այլ Facebook-յան գրառ­մամբ: Տի­կին փոխ­խոս­նակն այն հա­մոզ­մանն է, որ իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո կա­ռա­վա­րող թիմն ար­տա­քին թևում այն­պի­սի տի­տա­նա­կան աշ­խա­տանք է կա­տա­րել, ին­չի շնոր­հիվ, օ­րի­նակ, 2019 թ. ապ­րի­լի 10-ին Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րոնն ապ­րի­լի 24-ը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հի­շա­տա­կի ազ­գա­յին օր ճա­նա­չե­լու մա­սին հրա­մա­նա­գիր է ստո­րագ­րել, Պոր­տու­գա­լիա­յի խոր­հր­դա­րանն էլ Ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձև ըն­դու­նել: Նա հա­մոզ­ված է նաև, որ 2019 թ. հոկ­տեմ­բե­րի 30-ին ԱՄՆ-ի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի, իսկ դեկ­տեմ­բե­րի 12-ին ԱՄՆ-ի Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող և դա­տա­պար­տող բա­նաձևերն իր գոր­ծըն­կեր­նե­րի տք­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյունքն են: Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նի կող­մից ապ­րի­լի 24-ը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հի­շա­տա­կի ազ­գա­յին օր hռչա­կե­լու մա­սին հրա­մա­նա­գի­րը նախ և ա­ռաջ Ֆրան­սիա­յում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րի ջան­քե­րի, ա­պա ՀՀ բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի եր­կար տա­րի­նե­րի աշ­խա­տան­քի ար­դյունք է: Նույ­նը նաև Պոր­տու­գա­լիա­յի խոր­հր­դա­րա­նի ըն­դու­նած բա­նաձևի դեպ­քում: Հի­մա տի­կին Նա­զա­րյա­նը կա­րո՞ղ է ա­նուն­նե­րը տալ, թե ի­րենց թի­մից ով ինչ աշ­խա­տանք է տա­րել ֆրան­սիա­ցի ու պոր­տու­գա­լա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ: Նա­զա­րյա­նի պն­դու­մը գու­ցե բխում է այն հան­գա­ման­քից, որ վե­րոն­շյալ եր­կր­նե­րը ո­գեշ­նչ­վել են իշ­խա­նու­թյուն­նե­րի «դմփ-դմփ-հու» ա­նե­լու կա­տա­ղի մո­լուց­քից ու դի­վա­նա­գի­տա­կան ժեստ ա­րել: Բայց հիաս­թա­փեց­նե­լով նրան՝ նշենք, որ այդ ա­մե­նը Վա­շինգ­տոն-Ան­կա­րա և Դա­մաս­կոս-Ան­կա­րա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ծայ­րաս­տի­ճան լար­ման հետևանք էր: Բարձր վար­ձատ­րու­թյան մա­սին «մաս­տեր-կլաս» ա­նող իմ­քայ­լա­կա­նին կա­րող ենք հի­շեց­նել նաև, թե ինչ­պես Փա­շի­նյա­նի «ըն­կեր­նե­րը»՝ Կա­նա­դա­յի վար­չա­պետ Ջաս­թին Թրյու­դոն ու Վրաս­տա­նի վար­չա­պետ Գեոր­գի Գա­խա­րիան, դա­տա­պար­տե­ցին Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, իսկ Փա­շի­նյա­նին հա­մակ­րող ՈՒկ­րաի­նա­յի նա­խա­գահ Վլա­դի­միր Զե­լենս­կու կա­բի­նե­տի ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րար Վա­սի­լի Բո­նդա­րը մար­տի 26-ին պե­տա­կան մար­մին­նե­րին ուղղ­ված նա­մա­կում ցու­ցում­ներ էր տվել չմաս­նակ­ցել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին, մաս­նակ­ցե­լու պա­րա­գա­յում էլ «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն» եզ­րույ­թը չօգ­տա­գոր­ծել: Դե, իսկ Սեր­գեյ Լավ­րո­վի՝ Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի մա­սով հայտ­նի ե­լույ­թից հե­տո, որ­տեղ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը խո­սում էր փու­լա­յին տար­բե­րա­կի մա­սին, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մինչ այս պա­հը որևէ ձայն չի հա­նել ու վե­րա­հաս­տա­տել իր իսկ թի­մա­կից­նե­րի՝ ԱԺ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ռու­բեն Ռու­բի­նյա­նի ու ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի պն­դու­մը, թե սե­ղա­նին որևէ փաս­տա­թուղթ չկա: Ցա­վոք, Նա­զա­րյա­նը միա­կը չէ, որ այ­լոց կա­տա­րած աշ­խա­տանքն ի­րենց է վե­րագ­րում: Նույն կերպ եր­կու տար­վա նո­րերն ի­րենց են փոր­ձել վե­րագ­րել, օ­րի­նակ, Ան­գե­լա Մեր­կե­լի հա­յաս­տա­նյան այ­ցը, Ֆրան­կո­ֆո­նիա­յի կազ­մա­կեր­պու­մը, Մ6 միջ­պե­տա­կան ճա­նա­պար­հի ու Վե­դու ջրամ­բա­րի կա­ռու­ցու­մը և այլն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր