Լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր ու ստորություն. Արայիկ Հարությունյան
Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ համալսարանի կողմից լատինատառ գրությամբ ծաղկեպսակ չի ուղարկվել Եռաբլուր զինվորական պանթեոն։
Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Ա. Հարությունյանը նշեց, որ նման քայլը կատարյալ ստորություն է ու անընդունելի։
«Կոչ եմ անում այս նվիրական օրերը չփորձել օգտագործել որևէ քաղաքական նպատակների համար: Լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր»,- ասաց նախարարը։