2073 դիտում
17:34 09-05-2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Կիև
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Կիև, որտեղ մայիսի 10-ին կմեկնարկի ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։
Թիմի հետ Ուկրաինայի մայրաքաղաք է մեկնել նաև հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաև մրցավար Գևորգ Հարությունյանը։ Մրցաշարը կավարտվի մայիսի 12-ին։
Նմանատիպ նյութեր
2104 դիտում
18:23 30-04-2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մախաչկալա
6281 դիտում
18:45 26-03-2017
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Վլադիկավկազ
Այս բաժնից
1435 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը