Գյումրու Վարդանանց հրապարակը վերածվել էր իսկական ռազմական թատերաբեմի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1941-1945 թվականներ.սա այն տարեթվերն են , երբ Խորհրդային Միության բանակը մեկ մարդու նման ոտքի կանգնեց պայքարելու ֆաշիստական Գերմանիայի բարբարոսությունների դեմ:
Հայրենական Մեծ պատերազմում իրենց գործուն մասնակցությունն ունեցան նաեւ հայ զինվորները:
Հայրենական Մեծ պատերազմը հայ գեներալներ ու մարշալներ տվեց սովետական պատմությանը:
Այսօր Գյումրիում հաղթական Մայիսի 9-ն են տոնել միջոցառումների ցանկով ու տոնակատարությամբ:
Եռատոնին մասնակցել են քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչները, զինվորականներ, սպաներ, գեներալներ:
Վարդանանց հրապարակը վերածվել էր իսկական ռազմական թատերաբեմի. հրապարակ են բերվել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկաները՝ մոտոհրաձգային միավորումներ,տանկեր այնուհետ պայմանական մարտական վարժություններ են ցուցադրել ՀՀ-յան զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի մարտիկները:
Տոնական օրը շարունակվել է Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում՝ անմար կրակի մոտ, որտեղ հարգանքի տուրք է մատուցվել Հայրենականում ընկած հերոսների հիշատակին, մեծարվել են Հայրենականի ականատես վետերանները:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի