2444 դիտում
19:22 09-05-2019
Առողջապահության փոխնախարարը Մալայան կենտրոնում ծանոթացել է դեղորայքային միջամտությունից հետո պացիենտների մոտ տեսողական խնդիրների դեպքին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն և տեղում ծանոթացել դեղորայքային միջամտությունից հետո պացիենտների մոտ տեսողական խնդիրներ առաջանալու դեպքին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։ Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրահատվել են։ Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը»,-տեղեկացրել է խոսնակն ու նշել, որ հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը:
Նա նաև նշել է, որ հիվանդների թիվը ոչ թե 8 է, այլ 6։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։ Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։ Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ։
Լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի համաձայն՝ օրեր առաջ կենտրոնում թվով 8 հիվանդի դեղ ներարկելուց հետո նրանք «գրեթե կուրացել են»:
Նմանատիպ նյութեր
65929 դիտում
09:14 11-02-2024
Ողբերգական դեպք՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում․ 22-ամյա ծննդկանը վիրահատական միջամտությունից հետո մահացել է
5471 դիտում
16:06 18-02-2016
Բժշկական միջամտությունից հետո Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
20911 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է