5242 դիտում
13:30 11-05-2019
Ֆուտբոլի խաղի ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է. news.am
Աշտարակ քաղաքից օրեր առաջ ծանր գանգուղեղային տրամվայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն տեղափոխված 12 տղան մահացել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։ Այս մասին [url=https://news.am/arm/news/512075.html?fbclid=IwAR1Pj84HEjCZ72eLhBdeQl8VzYnHsP_fXalPo2BGIsehjWft5gF517gJ154]NEWS.am[/url]–ին տեղեկացրել են նշված ԲԿ–ից։
Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար էր տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Տղան ընկել էր երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել էին, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։
Նմանատիպ նյութեր
3247 դիտում
23:31 24-11-2024
Մոդրիչն իր Ոսկե գնդակն ուղարկել է ծանր գանգուղեղային վնասվածք ստացած ֆուտբոլիստին
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին