211652_close_icon
views-count4174 դիտում article-date 18:08 02-03-2023

Վանաձորի բժշկական կենտրոնում հերթական բավականին բարդ վիրահատությունն է կատարվել․ գանգուղեղային բաց վնասվածք ստացած տղամարդու կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել , վիճակը կայուն է

Օրեր առաջ Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել երիտասարդ տղամարդ՝ բաց գանգուղեղային վնասվածքով, ընդունման պահին տղամարդու վիճակը գնահատվում էր ծանր: Ըստ ուղեկցողների՝ տղամարդն ընկել էր բարձրությունից և գլխով հարվածել մետաղյա անկյունակներին:

Առաջնային զննումից հետո անմիջապես կատարվել է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա:
КТ հետազոտությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է աջ ճակատաքունքային շրջանի բազմաբեկորային կոտրվածք՝ մեծ տեղաշարժերով ու ներհրումով:

Հարվածի արդյունքում գանգոսկրի ոսկորների մի մասը փշրվել և հասել էր մինչև գլխուղեղ, իսկ գանգոսկրի մի հատված տեղաշարժվել էր դեպի դուրս:

Պացիենտն անմիջապես բարձրացվել է վիրահատարան:

Բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Կարեն Բեկչյանի և վիրաբուժական թիմի (անեսթեզիոլոգ՝ Վահրամ Բուլղադարյան, ասիստենտ՝ Արտյոմ Ներսիսյան) գրագետ և թիմային աշխատանքի արդյունքում վիրահատությունն անցել է բարեհաջող:

Տղամարդն արդեն տեղափոխվել է հետվիրահատական պալատ, կյանքին վտանգ չի սպառնում, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ և ստանալ համապատասխան բուժում:

Ներկա դրությամբ վիճակը գնահատվում է կայուն:

Նմանատիպ նյութեր