1799 դիտում
18:21 11-05-2019
Բակո Սահակյանը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք և մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի և թանգարանի հանդիսավոր բացմանը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների և հանդես եկել ելույթով:
Բակո Սահակյանը նշել է, որ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին:
«Կոլխոզաշենը Արցախի հինավուրց բնակավայրերից է, և նրա բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը, պարկեշտությունը, նվիրվածությունը հայրենիքին և հարազատ օջախին: Դուք ունեք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր», - ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այս հուշահամալիրը կդառնա ուխտավայր և՛ կոլխոզաշենցիների, և՛ ողջ Արցախի համար:
Նմանատիպ նյութեր
10712 դիտում
19:05 08-07-2017
Բակո Սահակյանի ներկայությամբ Վանք գյուղում բացվել է ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը