38136 դիտում
20:46 11-05-2019
Ոստիկանությունը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում անօրինական գործողություններն ուսումնասիրելու նպատակով հարուցել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Բադալյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարչական տարածքում անօրինական գործողություններ կատարելու փաստի առթիվ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/23/1123044/?fbclid=IwAR0qhRnIg2kJrf6OylaF0L50bLFKg4Xhl0UkPZoA6_BfOZGJEsNEea1DH9U]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ինչ-որ անձի կողմից ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում խնդրով մտահոգ քաղաքացիներն ասում էին. «Դարերով կանգուն է մնացել Ամբերդը: Դարձել է տուրիստների համար Հայաստանի տեսարժան վայրերից մեկը ու հիմա ինչ-որ Մանուկ Մանուկյան որոշել է Ամբերդի քթի տակ ծանր տեխնիկայով ավիրել պատմամշակութային տարածքը, որտեղ ինչ-որ սննդի օբյեկտ է կառուցելու: Մենք չգիտենք, արդյոք նա օրինական է գործում թե ոչ, իսկ եթե օրինական է, ապա վայ էն չինովնիկին, ով շինարարության թույլտվություն է տվել: Այստեղ տապանաքերեր են եղել ու հիմա դրանք չկան:
Մանուկի ագահության ու թեթև ձեռքի շնորհիվ արգելոցում խուժանանոց է կառուցվելու: Ինչ սպասես մի մարդուց, ով նախանձից դրդված փորձում է Բյուրական գյուղի «Ամբերդ» ջոկատի հրամանատար Վաչիկ Հովսեփյանի անվան հուշաքարը, որը տեղադրվել է 2018 թ.-ին, հանի, պատճառաբանելով, թե հուշաքարը իրենից արժեք չի ներկայացնում, որպեսզի այն մնա 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում: Եթե Վաչիկը ու նրա նման բազմաթիվ քաջորդիներ գիտակցված գնացին մահվան, ապա Մանուկը իր ագահության շնորհիվ Ամբերդ պատմամշակութային տարածքը բառիս բուն իմաստով խեղաթյուրում է: Վայ էն պետական պաշտոնյաին, ում ձեռքը գնացել է թույլտվություն տալ, եթե իհարկե՝ թույտվություն կա..»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1864 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)