99628 դիտում
17:51 23-04-2019
ՇՏԱՊ. Քաղաքացիներն ահազանգում են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով վանդալիզմ են իրականացնում. Նրանք դիմում են ՀՀ գխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 23-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ինչ-որ անձի կողմից ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում խնդրով մտահոգ քաղաքացիներն ասում էին. «Դարերով կանգուն է մնացել Ամբերդը: Դարձել է տուրիստների համար Հայաստանի տեսարժան վայրերից մեկը ու հիմա ինչ-որ Մանուկ Մանուկյան որոշել է Ամբերդի քթի տակ ծանր տեխնիկայով ավիրել պատմամշակութային տարածքը, որտեղ ինչ-որ սննդի օբյեկտ է կառուցելու:
Մենք չգիտենք, արդյոք նա օրինական է գործում թե ոչ, իսկ եթե օրինական է, ապա վայ էն չինովնիկին, ով շինարարության թույլտվություն է տվել: Այստեղ տապանաքերեր են եղել ու հիմա դրանք չկան:
Մանուկի ագահության ու թեթև ձեռքի շնորհիվ արգելոցում խուժանանոց է կառուցվելու: Ինչ սպասես մի մարդուց, ով նախանձից դրդված փորձում է Բյուրական գյուղի «Ամբերդ» ջոկատի հրամանատար Վաչիկ Հովսեփյանի անվան հուշաքարը, որը տեղադրվել է 2018 թ.-ին, հանի, պատճառաբանելով, թե հուշաքարը իրենից արժեք չի ներկայացնում, որպեսզի այն մնա 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում:
Եթե Վաչիկը ու նրա նման բազմաթիվ քաջորդիներ գիտակցված գնացին մահվան, ապա Մանուկը իր ագահության շնորհիվ Ամբերդ պատմամշակութային տարածքը բառիս բուն իմաստով խեղաթյուրում է: Վայ էն պետական պաշտոնյաին, ում ձեռքը գնացել է թույլտվություն տալ, եթե իհարկե՝ թույտվություն կա:
Թեպետ մի քիչ կասկածում ենք: Սա, մեր կարծիքով, վանդալիզմ է ու այս հարցով պետք է հրատապ զբաղվեն ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ինչու չէ, նաև՝ Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ Ամբերդը ազգային հարստութուն է»,- նշում էին Ամբերդի մոտ հավաքված քաղաքացիները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+