211652_close_icon
views-count66962 դիտում article-date 11:16 12-05-2019

Նոր մանրամասներ Երևանում՝ Սարալանջի փողոցում կասկադյորական ավտովթարից. պարզվել է կամրջից շրջված Mercedes-ի վարորդի, վիրավոր ուղևորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է մայիսի 10-ին Երևանի Սալարանջի փողոցից դեպի Ավետիսյան փողոց տանող հատվածում կամրջի վրայից մոտ 12 մ բարձրությունից ցած ընկած Mercedes-ի և Toyota-ի վարորդների ու վիրավորի ինքնությունը; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Շահնազարյանը, ով Mercedes-ով բախվել էր ճամփեզրի բետոնե արգելպատնեշին, հետո երկաթե ճաղավանդակին, որից հետո կամրջից վայր էր ընկել և բախվել Երևան քաղաքի բնակիչ, Գեղամ Գասպարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Շահնազարյանը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինտիտուտ, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Նոյ Սիմոնյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի վարոդ Գ. Գասպարյանը՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/10/1124522/?fbclid=IwAR2a9vXmsxtlJ28eSfQKaF6cEE3tK0F9zY6tiWNygQjQ87Zvov5asoAUFhE]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 10-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 XV 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ Հաղթանակի 50-ամյակի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհի վրա՝ բախվելով Toyota Corolla մակնիշի 35 ZL 258 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների և օպերատիվորեն վթարի վայր ժամանած փրկարարների ու բժիշկների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները: Երթևեկությունը նշված հատվածում ժամականավորապես դադարեցվել էր, որպեսզի տեղում աշխատեին հրշեջները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր էր ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ բախման հետևանքով Mercedes-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, ավտոմեքենայի վրայից էլ պոկվել ու շպրտվել էր գազաբալոնը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր