69656 դիտում
16:12 13-05-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. վարորդը, ում տեղում օգնություն են ցուցաբերել Եղվարդի փրկարարներն ու ոստիկանները, տեղափոխվել է հիվանդանոց. նա հրաշքով է փրկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում BMW մակնիշի 11 ՏՏ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու բախվել երկաթե արգելապատնեշներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Եղվարդի բաժնի ծառայողների ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ՝ Նարեկ Ծուղունյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել բենզինի արտահոսքը, քանի որ բախման հետեւանքով վնասվել էր բենզաբակը, եւ բեզնին էր թափվում, որից հետո սահմանազատել են տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վիրավորին Եղվարդի ոստիկանները հիվանդանոց կտեղափոխեին, տեղում նրան օգնություն են ցուցաբերել Եղվարդի հրշեջներն ու ոստիկանները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ նա ավտոմեքենայով մխիրճվել էր երկաթե արգելապանեշի մեջ ու այն դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+