211652_close_icon
views-count52589 դիտում article-date 10:13 19-06-2016

Շումախերական ավտովթար Կոտայքի մարզում. «Շանգրի Լա» խաղատան մոտ 41-ամյա վարորդը «BMW»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:35-ի սահմաններում Երևան-Աբովյան ճանապարահատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 41-ամյա Արսեն Խորենի Պողոսյանը իր վարած BMW մակնիշի 51 TU 100 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ճանապարհամերձ երկաթե արգելապատնեշին, որը մխրճվել է մեքենայի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Ա. Պողոսյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար՝ Հրանտ Գալստյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխել են Աբովյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր